Թուրքական “Taraf” թերթի կազմալուծումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2012 19:36

Ինչպես նշում է թուրքական “Այդընլըք” թերթը, աշխատանքից հեռացել են թուրքական “Taraf” թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը, օգնական Յասեմին Չոնգարը, Մուրադ Բելգեն , Նեշե Դյուզելը և թերթի հայազգի սյունակագիր Մարգար Եսայանը:

Թերթը նշում է, որ Ահմեթ Ալթանը հրաժարական է տվել գումարային անհամաձայնության պատճառով, իսկ Յասեմին Չոնգարը երեկ առավոտյան հայտարարել է. “Եթե Ահմեթ Ալթանը չկա, ես էլ չեմ աշխատում”: Նեշե Դյուզելը, ով “Taraf” թերթի հիմնադիրներից մեկն է և երեկ ևս աշխատանքից հեռանալու որոշում է ընդունել, “T24” ինտերնետ կայքին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանելով տեղի ունեցածը` նշել է. “Թերթի ներսում միասնությունը վերացել է”: Խոսակցություններ կան այն մասին, որ այս հրաժարականներից հետո թերթի 80 աշխատկից ևս աշխատանքից հեռանալու որոշում է ընդունել:
Հավելենք, որ թերթը հիմնադրվել է 2007 թ. նոյեմբերի 15-ին: Այն ունի սոցիալ-լիբերալիստական կողմնորոշում:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply