Կրկեսի սեփականատերերը, փղերին օղի խմեցնելով, փրկվել են սիբիրյան ցրտից մահանալուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2012 19:34

Ռուսական կրկեսի կենդանիներ վարժեցնողը հայտնում է, որ փրկել է երկու փղի կյանք՝ նրանց օղի խմեցնելով:

Մագդա և Ջեննի անուննեորվ փղերը էվակուացվել էին իրենց վագոնից, երբ Նովոսիբիրսկ քաղաքի մոտակայքում գտնվող Սիրբիրի մայրուղու միջնամասում նրա մեջ հրդեհ էր բռնկվել:

Լեոնիդ Լաբոն՝ կենադնիներ վարժեցնողը, լուրջ խնդիրներ է ունեցել այս առիթով՝ չնայած կենդանիները հյրդեհից անվնաս փախել էին դուրս, որտեղ ջերմաստիճանը -40C-ից ցածր է:

Նա ասաց, որ կենդանիներին տվել է 10 լիտր տաք ջրով բացված օղի և հետևել է, որ մինչև վերջ խմեն:

45 և 48 տարեկան հնդկական փղերը պատկանում էին լեհական թափառող կրկեսին, որը երեկ Նովոկուզնեցկից գնում էր դեպի Օմսկ:

Կենդանիների վագոնը սկսել էր այրվել, երբ վագոնի խոտը բռնկվել էր բեռների վագոնի դիզելային շարժիչի գերտաքացումից:

Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Ալեքսանդր Դավիդովը նշել է, որ փղերը փոխադրվել են տեղական դպրոցի տաք մարզադահլիճ:

Նրանք զննվել են անասնաբույժի կողմից և պարզվել է, որ միայն նարնց ականջների ծայրերն են մի փոքր ցրտահարվել:

Նովոսիբիրսկի կենդանաբանական այգու տնօրեն՝ Ռոստիսլավ Շիլոն, ավելացրել է, որ օղին փրկել է կենդաննիներին ցրտահարումից և թոքերի բորբոքումից՝ առանց որևէ վնաս պատճառելու կամ թունավորելու:

Կենդանինրի վարժեցնողը ևս ցրտահարման աղտանշաններով հիվանդանոցում է գտնվում:

Գիտնականները նշում են, որ մինչ, ալկոհոլ օգտագործելով, մարդը իրեն տաք է զգում, այն իրականում իջեցնում է մարմնի ջերմաստիճանը և դրանով իսկ մեծացնում դրսում մնալու դեպքում մարմնի արհեստական սառեցման հավանականությունը:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply