Ավելի քան 1000 կրակոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2012 19:19

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply