Ամբողջ աշխարհը սգում է ամերիկյան դպրոցում տեղի ունեցած միջադեպը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 15, 2012 19:10
Ամբողջ աշխարհը կարեկցում է Ամերիկայի Քոննեկտիկութ նահանգի տարրական դպրոցում կատարված կրակոցների պատճառով մահացած 26 մարդկանց հարազատներին: 26-ից 20-ը դպրոցում սովորող երեխաներ էին:
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը հարձակումը բնութագրել է որպես «անիմաստ և անհասկանալի ոճրագործություն»:
Մարդասպանը ուրբաթ օրը տանը սեփական մորը սպանելուց հետո մեկնել է դպրոց, որտեղ մայրն էր աշխատում և սպանել 26 մարդու:
20-ամյա մարդասպան Ադամ Լանզայի դիակը հայտնաբերվել է դպրոցում:
«Մենք սգում ենք երեխաների կորուստը, որոնք ընդամենը 5-10 տարեկան էին»,-ասում է Գիլլարդը,- «Մենք սգում ենք քաջ ուսուցիչների կորուստը, ովքեր փորձում էին իրենց աշակերտներին ուղեկցել դեպի ապագան, սակայն ովքեր դաժանաբար սպանվեցին»:
1996թ Ավստրալիյում տեղի էր ունեցել նմանատիպ միջադեպ, որտեղ զոհվել էին 35 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
