Իսրայելի ԱԳ նախարարը հրաժարական է ներկայացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2012 18:49

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, որը մեղադրվում էր վստահության խախտման մեջ, ուրբաթ օրը հրաժարական է ներկայացրել:
Լիբերմանը հայտնի էր իր հակաարաբական հայացքներով: Նրան տարիներ շարունակ կաշառակիրության մեղադրանքներ են ներկայացվել: Հրաժարականից հետո, նա հայտարարել է, որ կպայքարի քաղաքական դաշտ վերադառնալու համար:
Լիբերմանը ծնվել է Խորհրդային Միությունում` Մոլդովայում: 1978 թ, 20 տարեկանում ներգաղթել է Իսրայել: Հեղինակավոր Հրեական համալսարանում ուսում ստանալուց և բանակում ծառայելուց հետո, Լիբերմանը սկսում զբաղվել քաղաքականությամբ:
Տարիներ շարունակ լինելով իշխող Լիկուդ կուսակցության հավատարիմ անդամ` 1996թ Լիբերմանը դառնում է Բենջամին Նաթանյահուի աշխատակազմի ղեկավար:
1999թ Լիբերմանը ստեղծում է Յիզրայել Բայթենու ծայրահեղ ազգայնական կուսակցությունը, որը 2009թ ընտրություններում երրորդն էր երկրում:
ԱԳ նախարարի պաշտոնում հակաարաբական հայացքների տեր Լիբերմանի նշանակվելը միջազգային հանրությանը մտահոգությունների տեղիք տվեց:
Լիբերմանը 2001-2002թթ աշխատել է որպես ազգային ենթակառույցի նախարար, 2003-2004 թթ տրանսպորտի նախարար, 2007-2008 թթ ռազմավարական հարցերի նախարար:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply