Ամերիկայի մուսուլմանները քարոզարշավի միջոցով հերքում են ՛՛ջիհադը ՛՛

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2012 18:19

Ամերիկայի մուսուլմանները ուրբաթ օրը մեկնարկել են գովազդային և սոցիալական քարոզարշավ, որը ուղղված է փոքրամասնություն կազմող ծայրահեղականների կողմից իրականացվող և քարոզվող համաշխարհային ջիհադը հերքելուն:
Քարոզարշավը նկարագրում է մուսուլմանների անձնական պայքարը, որպես ջիհադի իրական իմաստ, ավտոբուսներում, Twitter-ում, Facebook-ում և myjihad.org կայքում:
Սա ի հայտ եկավ, երբ ԱՄՆ-ի մի քանի մեծ քաղաքներում տարածվեցին մուսուլմանների հանդեպ ատելություն սերմանող և նրանց վայրենի որակվող հայտարարություններ:
Դրանք, սակայն, վրդովմունք էին առաջացնում ՛՛հիմանական՛՛ մուսուլմանների շրջանակում, որոնք ծայրահեղականներ չեն:
՛՛Ջիհադը տերմին է, որի նշանակությունը, ցավոք, մուսուլման շատ ծայրահեղականներ աղավաղել են՛՛,-ասում է Ամերիկյան-իսլամական հարաբերությունների խորդհդի Չիկագոյի մասնաճյուղի տնօրեն Ռեհաբը:
Ջիհադը հերքող գովազդները փակցվել են Չիկագոյի ավտոբուսներում:
Ռիհաբը հույս ունի ընդլայնել քարոզարշավը Նյու Յորքի, Վաշինգթոնի, Սան Ֆրանցիսկոյի, Սիեթլի, Հյուսթոնի, Դալլասի, Քլիվլենդի և Օկլահոմա Սիթիի ավտոբուսներում և գնացքներում:
Կազմակերպիչները աշխատում են գովազդները տարածել նաև Տորոնտոյում, Լոնդոնում, Մանչեստերում, Սիդնեյում և Մելբուրնում:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply