Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը երկրորդն է Եվրոպայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 15, 2012 14:01

Վարշավայում կայացած կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 22 հնարավորից վաստակեց 17,5 միավոր և գրավեց 2-րդ տեղը: Մեր շախմատիստը 1 միավորով զիջեց մրցաշարի հաղթող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավին:

Մեր մյուս շախմատիստները համեմատաբար համեստ արդյունքներ ցույց տվեցին:

Մասնակիցների վերջնական դասավորությունը (11 տուրից հետո)
1. Վաշյե Լագրավ 18,5
2. Սարգսյան 17,5
3. Տկաչով 17,0
9. Անդրիասյան 16,0
12. Պետրոսյան Տ. Լ. 15,5
58. Սիմոնյան 14,0
77. Բաղդասարյան 13,5
235. Բասենցյան 11,0
Ընդամենը՝ 445 մասնակից

Դիտվել է 677 անգամ:
Print Friendly

Leave a Reply