Թուրքիան չի մասնակցելու Եվրատեսիլ 2013-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2012 12:37

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը` թուրքական TRT հեռուստաընկերությունը գրավոր հայտարարություն է արել, որ այս տարի չի մասնակցելու Եվրատեսիլ 2013-ին, քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը իր «արտոնյալ» անդամների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի անցած տարվա «անհաջող ելույթների» պատճառով 50 տոկոսով իջեցրել են հեռուստադիտողների քվերակության հնարավորությունը, և դա այն դեպքում, երբ այդ երկրները, կիսաեզրափակչին չմասնակցելով, միանգամից մրցույթի եզրափակչում են հանդես գալիս:
Թուրքական կողմն անարդար է համարել նման փոփոխությունը, քանի որ 2000-ական թվականներից մրցույթում Թուրքիան ներկայացնող մասնակիցների հաջողության մեջ մեծ է հանդիսատեսի քվեարկության դերը: «Մենք որոշել ենք, որ այս տարի Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացվելիք 58-րդ Եվրատեսիլ երգի մրցույթին Թուրքիան չի մասնակցելու»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply