Billboard-ը հրապարակել է լավագույնների ցանկը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 15, 2012 10:53

Billboard երաժշտական հանդեսը բրիտանացի երգչուհի Ադելին կոչել է 2012-ի ամենակարևոր երաժիշտ, հայտնում է Associated Press-ը: Ադելը տարվա երաժիշտների այս ցուցակը գլխավորում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Երգչուհին Billboard-ի ցուցակում է իր 21 ալբոմի ադամանդյա տարբերակի շնորհիվ:
Ադելը նաև ամենակարևոր կին երաժիշտ է անվանվել: Տղամարդկանցից ամենակարևորը Ադելից հետո Դրեյքն է: One Direction-ը տարվա նոր կոլեկտիվն է, իսկ Maroon 5-ը տարվա լավագույն խումբը:

Հանդեսը հայտնել է նաև, թե որոնք են տարվա ամենակարևոր երգերը. նշվել են Gotye-ի Somebody That I Used to Know-ն, Կառլի Ռի Յեփսենի Call Me Maybe-ն և fun.-ի We Are Young-ը:
Tert.am

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply