ԱՄՆ-ում աճուրդում $1,2 միլիոնով վաճառվել է «Մետրոպոլիս» ֆիլմի բացառիկ պաստառը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 15, 2012 10:49

Լոս Անջելեսում աճուրդում 1,2 մլն դոլարով վաճառվել է ռեժիսոր Ֆրից Լանգայի 1927թ. նկարահանված «Մետրոպոլիս» գեղարվեստական համր ֆիլմի բացառիկ պաստառներից մեկը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter պարբերականին։

Գնել է այն անհատ հավաքորդ Ռալֆ Դե Լուկան։ «Մետրոպոլիս»-ը դարձել է հավաքածուի հիմնական նմուշը։

Դե Լուկայի ձեռք բերած նմուշը չորս օրինակներից մեկն է, մյուս երկուսը գտնվում են Ժամանակակից արվեստների թանգարանում, Ավստրիայի ազգային գրադարանի թանգարանում, իսկ մեկ օրինակ՝ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի մոտ։

Վաճառքի են հանվել նաև «Քինգ Քոնգ», «Անտեսանելի մարդը» և այլ ֆիլմերի պաստառներ, ինչպես նաև Էլվիս Փրեսլիի օրիգինալ նկարը, որն օգտագործվել է «Բանտային ճակատագիր» ֆիլմի պաստառի համար։
Tert.am

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply