Հայտնի են դարձել 2013թ. «Ոսկե Գլոբուս»-ի հավակնորդները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 15, 2012 10:45

Հոլիվուդի հանրահայտ Beverly Hilton հյուրանոցում դերասաններ Մեգան Ֆոքսը, Ջեսիկա Ալբան և Էդ Հելմսը հայտարարել են իր հեղինակությամբ միայն «Օսկար»-ին զիջող «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդների անունները։
Ինչպես նշում է Tatler-ը, բաղձալի մրցանակը ստանալու հավակնորդների ցանկում են թե՛ հայտնի դերասաններ ու ռեժիսորներ, թե՛ ոլորտի նորեկները։

Ստորև ներկայացնում ենք բոլոր անվանակարգերն ու դրանցում ներկայացվածներին.
Լավագույն ռեժիսոր՝ Բեն Աֆլեկ, Քեթրին Բիգելոու, Էնգ Լի, Սթիվեն Սփիլբերգ, Քվենթին Տարանտինո։

Լավագույն դրամատիկ ֆիլմ՝ «Ազատված Ջանգոն», «Պիի կյանքը», «Օպերացիա «Արգո»»,«Լինքոլն», «Նպատակ թիվ 1»։

Լավագույն դրամատիկ դերասանուհի՝ Ջեսիքա Չեսթեյն, Մարիոն Կոտիյար, Հելեն Միրեն, Նաոմի Ուոթս, Ռեյչել Ուայզ։

Լավագույն դրամատիկ դերասան՝ Դենիել Դեյ Լյուիս, Ռիչարդ Գիր, Ջոն Հոուկս, Հոակին Ֆենիքս, Դենզել Վաշինգտոն։
Լավագույն դերասանուհի (կատակերգություն/ մյուզիքլ)՝ Էմիլի Բլանտ, Ջուդի Դենչ, Ջենիֆեր Լոուրենս, Մեգի Սմիթ, Մերիլ Սթրիփ։

Լավագույն դերասան (կատակերգություն/ մյուզիքլ) ՝ Ջեք Բլեք, Բրեդլի Կուպեր, Հյու Ջեքման, Էվան ՄըքԳրեգոր, Բիլ Մյուրրեյ։
Երկրորդ պլանի լավագույն դրամատիկ դերասանուհի՝ Էմի Ադամս, Սալլի Ֆիլդ, Էն Հեթեուեյ, Հելեն Հանթ, Նիկոլ Քիդման։

Երկրորդ պլանի լավագույն դրամատիկ դերասան՝ Ալան Արկին, Լեոնարդո Դի Կապրիո, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Թոմի Լի Ջոնս, Կրիստոֆ Վալց։

Լավագույն դրամատիկ սերիալ՝ «Ընդհատակյա կայսրություն», «Դաունթուն աբբայություն», «Օտարը յուրայինների մեջ», «Նորություններ», Breaking Bad։
Սերիալի լավագույն դերասան (դրամա)՝ Սթիվ Բուշեմի, Ջոն Հեմ, Դամիան Լյուիս, Ջեֆ Դենիելս, Բրայան Քրենսթոն։
Սերիալի լավագույն դերասանուհի (դրամա)՝ Կոննի Բրիտոն, Գլեն Քլոուզ ,Քլեր Դեյնս, Միշել Դոկերի, Ջուլիանա Մարգուլիս։
Մինի-սերիալի լավագույն դերասանուհի՝ Նիկոլ Քիդման, Սիեննա Միլլեր, Ջեսիկա Լենգ, Ջուլիանա Մուր,Սիգուրնի Ուվեր։
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Քաջ սիրտ», «Ֆրանկենվինի», «Հրեշներն արձակուրդներում», «Երազների պահապանը», «Ռալֆ»։

Ընդհանուր առմամբ տարածված կարծիք կա, թե «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունը կինեմատոգրաֆիայի բնագավառի կարևորագույն իրադարձության ՝ «Օսկար»-ի վերջնական «փորձն» է։
Tert.am

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply