ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Մոսկվայում մասնակցում է ՀՀԽ և ՀՀՄՀ համատեղ նիստին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 15, 2012 10:38

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ս. թ. դեկտեմբերի 13-15-ը, որպես Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /ՀՀՄՀ/ վարչության Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ Մոսկվայում մասնակցում է Հումանիտար համագործակցության խորհրդի /ՀՀԽ/ և ՀՀՄՀ համատեղ նիստին:
Նիստի օրակարգում նախատեսված են ՀՀՄՀ գործունեությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի քննարկումներ.
* ՀՀՄՀ 2012 թ. ֆինանսական գործունեության ստուգման արդյունքները,
* ՀՀԽ և ՀՀՄՀ «Զվյոզդի Սոդրուժեստվա» 2012 թ. և «Սոդրուժեստվո դեբյուտով» 2013 թ. մրցանակաբախշությունները,
* ՀՀՄՀ 2012 թ. միջոցառումների պլանը` նոր խմբագրմամբ,
* ՀՀՄՀ 2013 թ. գործունեության միջոցառումների պլանը,
* ԱՊՀ անդամ պետություններում ՀՀՄՀ ներկայացուցչությունների հիմնադրման խնդիրները:
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հետ Մոսկվա մեկնած պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի անդամ Ամատունի Վիրաբյանը, «ՌՈՍՍՈՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՈՎՈ» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի հանրային հեռուստատեսության լրագրող Նունե Ալեքսանյանն ու օպերատոր Էդգար Դավթյանը:
Դեկտեմբերի 14-ին, Մոսկվայի մարզի «Զվյոզդնի գորոդոկ» քաղաքում հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է Հայ գրատպության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակներում կազմակերպած ակցիային. «ՌՈՍԿՈՍՄՈՍ» դաշնային տիեզերական գործակալության կողմից տիեզերք ուղարկված և երկիր վերադարձած «Հայոց այբուբենը» պաշտոնական պայմաններում կհանձնվի հայկական կողմին:
Միջոցառմանը կմասնակցեն նաև պաշտոնատար անձինք, մասնագետներ և МКС-32/33 արշավախմբի տիեզերագնացները:
Վերադառնալ

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply