ՄԱԿ-ը դիտարկում է Սիրիայում 10.000 խաղաղապահ տեղակայելու հարցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 15, 2012 10:17
ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում ուրբաթ քննարկվել է Սիրիա 4.000-ից 10.000 խաղաղապահ ուղարկելու հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է միջազգային այս կառույցում դիվանագիտական մի աղբյուր։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում նախօրեին խորհրդակցություն է անցկացվել այն երկրների մասնակցությամբ, որոնք իրենց զինծառայողներին տրամադրում են խաղաղապահ առաքելությունների համար ամբողջ աշխարհում։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սիրիայում ծավալվող իրադարձությունների տարբեր սցենարներ։
«Խնդիրը միայն այն է, որ ՄԱԿ-ը լրացուցիչ միջոցներ չունի։ Այսինքն՝ տարբեր երկրներում գտնվող 115.000 խաղաղապահներին պետք է ինչ-որ տեղից դուրս բերել՝ Սիրիա ուղարկելու համար»,- ասել է աղբյուրը։
Սա, սակայն, չի նշանակում, թե ՄԱԿ-ն արեն պատրաստ է «երկնագույն դիմակներ» տեղակայել Սիրիայում, որտեղ 2011-ի մարտից չեն դադարում բախումները կառավարական զորքերի ու զինյալ ապստամբների միջև։
Խաղաղապահ առաքելություն Սիրիայում տեղակայելու անհրաժեշտության մասին դեռ նոյեմբերի 29-ին հայտնել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։
Այս հարցի մասին վերջնական որոշում պետք է կայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
РИА Новости






Facebook
Tweet This
Email This Post
