Եգիպտոսում սկսվում է հանրաքվեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2012 10:08

Եգիպտոսում սկսվում է Մուհամեդ Մուրսիի ու իսլամական կուսակցության պաշտպանած  սահմանադրության նախագծի  քվեարկության առաջին փուլը: Այն տեղի կունենա Կահիրեում, Ալեքսանդրիայում ու ևս 8 նահանգներում: Երկրի մնացած շրջանների բնակիչները կարող են իրենց կարծիքը  հիմնական օրենքի վերաբերյալ   մեկ շաբաթից արտահայտել: Ընտրատեղամասերը հսկում են 120 հազար զինվորներ:

Նախօրեին նախագահ Մուրսիի համակիրներն ու հակառակորդները վերջին ցույցերն անցկացրին հանրաքվեից առաջ, որը որոշ շրջաններում  վերածվեցին արյունալի բախումների` բեյսբոլային մականների ու գնդակների կիրառմամբ:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply