Կոտորած ամերիկյան դպրոցում.մարդասպանը կրակել է երեխաներին, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 15, 2012 9:26

Կոնեկտիկուտ նահանգում կատարված ողբերգության  պատճառով ԱՄՆում հայտարարված է չորսօրյա սուգ:  20-ամյա Ադամ Լանզան կրակ է բացել ուսուցիչների և աշակերտների վրա, զոհերի թիվը անցնում է  28ը: Մարդասպանը չի խնայել անգամ իր հարազատ մորը, որը աշխատել է երեխաների հետ: Երկրում իջեցվել են պետական դրոշները, Բարակ Օբաման խոստացել է խիստ հսկողություն սահմանել հրազենային զենքի օգտագործման վրա: .

 20-ամյա հանցագործը, զինված երկու ատրճանակով  Glock և Sig Sauer, նաև  Bushmaster, հրացանով, սառնասրտորեն սպանել է մանկապարտեզի տարիքի  20 երեխայի և վեց մեծահասակի: Լանզան չի խնայել նաև հարազատ մորը, որը Նյութաունի տարրական դպրոցում էր աշխատում: Ամենաշատ զոհերը հենց նրա խմբում են եղել

Ամեն ինչ կատարվել է շատ արագ, մի դպրոցի երկու սենյակներում: Մարդասպանը գիտեր , թե ուր է գնում: Հասնելով ծանոթ դասարան, ամբողջովին սև հագած և բրոնեժիլետով, Ադամ Լանզան կատարել է  իր գործը և այդ նույն տեղում նրան գտել են մահացած: Ականատեսները տեսել են , թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով տանում մի մարդու, որը գոռում էր.”Ես չեմ”: Հիմա պարզ է, որ ցուցմունք է տալիս մարդասպանի ավագ եղբայրը:

Գլխավոր վկաները կենդանի մնացած երեխաներն են, որոնց մեծ մասը տաս տարեկան չկան: Լանզան կրակել է 20 երեխաներից  18 –ի վրա, նրանք տեղում մահացել են, միայն երկուսն են մահացել հիվանդանոցում:

Երեխաներն ու մեծերը խմբով կամ միայնակ լաց լինելով կամ գոռալով դուրս էին գալիս, Նյութաունում մի քանի ժամ համընդհանուր խուճապ էր: Ամբողջ դպրոցում  սովորում են  626 աշակերտ: Զենքը  մարդասպանը ձեռք է բերել օրինական:

Հետաքննության առաջին արդյունքների համաձայն սպանվել է նաև Լանզայի հայրը, նրան հայտնաբերել են Նյու-Ջերսիի իր տանը սպանված: Առայժմ չեն կարողանում գտնել Լանզայի ընկերուհուն և մոտիկ ընկերոջը:

Բացի մորից, Լանզան սպանել է դպրոցի երիտասարդ տնօրենին և ուսմասվարին, ուսուցիչներից մեկը ոտքից վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում:

Երեխաներն ու մեծերը խմբով կամ միայնակ լաց լինելով կամ գոռալով դուրս էին գալիս, Նյութաունում մի քանի ժամ համընդհանուր խուճապ էր: Ամբողջ դպրոցում  սովորում են  626 աշակերտ: Զենքը  մարդասպանը ձեռք է բերել օրինական:

Հետաքննության առաջին արդյունքների համաձայն սպանվել է նաև Լանզայի հայրը, նրան հայտնաբերեկ են Նյու-Ջերսիի իր տանը սպանված: Առայժմ չեն կարողանում գտնել Լանզայի ընկերուհուն և մոտիկ ընկերոջը:

Բացի մորից, Լանզան սպանել է դպրոցի երիտասարդ տնօրենին և ուսմասվարին, ուսուցիչներից մեկը ոտքից վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում:

Ինքը Լանզան ավարտել այդ նույն դպրոցը 2006 թ., որից հետո սովորել է միջին կարգի համալսարանում: Twitter-ի իր էջում նա գրել է .- “Ես ուրախ կլինեմ , եթե այս աշխարհը կործանվի երկու շաբաթ հետո”:

Նյութաունը խաղաղ քաղաք  է, մարդիկ չեն կարողանում հավատալ թե ինչ կատարվեց: ԱՄՆ-ի պատմության մեջ դեռ այսքան զոհերով սպանություն չէր եղել: Այն կարելի համեմատել Վերջինիայի տեխնոլոգիական համալսարանի ողբերգության հետ, երբ  2007 թ. զոհվեցին  32 հոգի  և 1999թ. հայտնի գնդակահարությունը Կոլորադոյի “ Կոլումբայն “ դպրոցում  13 մարդու կյանք խլեց:

Դիտվել է 2114 անգամ:
Print Friendly

Leave a Reply