Որսորդի թակարդում մի թևը կորցրած օրանգուտանը ազատ է արձակվել կրկին ինքնուրույն կյանք վարելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 22:08

10 օր թակարդի մեջ անցկանցնելուց հետո իր թևը կորցրած օրանգուտանը վերադարձվել է վայրի բնություն:

Պելանսի անունով արու կապիկը փորձել էր կրծելով ազատել իր ձեռքը որսորդի թակարդից:

Բարեբախտաբար փրկարար ջոկատը նրան ժամանակին է գտել և փրկել նրա կյանքը, սակայն նրա աջ ձեռքը և թևի մի մասը ստիպված էին անդամահատել:

Նախորդ ամիսների ընթացքում բուժում և խնամք ստանալուց հետո կապիկը լրիվ ապաքինվել է և վերադարձվել իր բանական միջավայրը՝ ինդոնեզիական Բորնեոյի արևմտյան Կալիմանտանայի անտառներ:

Նրա՝ թակարդի մեջ գտնված թևը անզգայացած էր, իսկ արմունկը վնասվել էր, երբ նա անհույս փորձեր էր կատարել դուրս գալ թակարդից:

Առաջին մի քանի օրը անասնաբույժները կարծում էին, որ նա չի դիմանա այդ վնասվածքներին:

Սակայն վիրաբուժական պրոցես անցնելուց հետո, որի ընթացքում անդամահատել էին կապիկի ձեռքը, Պելանսին կյանքի կոչվեց և անասնաբույժները հասկացան, որ նա կկարողանա նորմալ կյանքի վերադառնալ:

Ցուցարարները, այս դեպքը որպես օրինակ ունենալով, մատնանշում են, թե ինչպես է պալմայի յուղի արտադրությունը վերացնում բնական միջավայրի  օրանգուտաններին. Այդ նպատակով տարածքները անտառահատվում են բերք աճեցնելու համար ավելի շատ տարածք ունենալու համար:

Ըստ կենդանիների միջազգային փրկության խորհրդի՝ այն վայրը, որտեղ բնակվում է Պելասին, հանդիսանում է մեծ թվով օրանգուտանների բնակատեղի, որոնք պալմայի պլանտացիաների աճեցման պատճառով փախել են այդ վայրերից:

Պալմայի յուղը մեծապես կիրառվում է կոսմետիկ միջոցների և սննդի վերամշակման գործընթացում:

Կենդանիների միջազգային փրկության խորհրդի անդամ Ալան Նայթը նշում է, որ Պելանսիի պատմությունը տոնելու արժանի է ոչ թե միայն նրա համար, որ արդյունքում փրկվեց կապիկի կյանքը, այլ նաև նրա՝ վայրի բնություն վերադառնալու փաստի առիթով, որը շատ փոքր, բայց խորհրդանշական քայլ է՝ ուղղված դեպի օրանգուտանների պաշտպանություն:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 2090 անգամ:
Print Friendly

Leave a Reply