Կինը ծննդաբերել է ավտոբուսի մեջ իր երեք տարեկան տղայի ներկյությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 20:17

Առաջին հայացքից թվում է թե ավտոբուսի ուղևորուհին ուժեղ ստամոքսի ցավեր ունի:
Սակայն CCTV-ի կադրում երևում է, թե ինչպես է Վանգ Լիյինգ անունով 39 ամյա կինը իր հագուստի տակից հանում երեխային, իսկ նրա երեքամյա որդին կողքից դիտում է կատարվածը:
Այնուհետև երևում է, թե ինչպես են ավտոբուսի մյուս ուղևորները գալիս օգնության, մինչ ավտոբուսը մեծ արագությամբ շարժվում է դեպի Չինաստանի Սիչուան նահանգի, Չենգդու հիվանդանոց:
Ըստ LiveLeak.com-ի Լիյինգը սուր ցավեր զգալով՝ անմիջապես իր երեքամյա տղայի հետ նստել է 666 համարի ավտոբուս Չենգդու բժշկական հաստատություն հասնելու և այնտեղ բժշկական զննություն անցնելու համար:
Մյուս ուղևորները նրան հարցրել են իր ինքնազգացողության մասին, սակայն կինը այնքան ուժեղ ցավերի մեջ է եղել, որ չի կարողացել նույնիսկ խոսել:
Ավտոբուսի վարորդը իմանալով, թե ինչ է կատարվում անմիջապես ուղևորվել է Չենգդու հիվանդանոց: Այնուհետև երևում է, թե ինչպես են ուղևորները ծացկոցներ տալիս կնոջը երեխային փաթաթելու համար:
Այնուհետև ուղևորները կանգնեցրել են իրենց կողքով անցնող շտապօգնության մեքենան, որն էլ կոնջը հիվանդանոց է հասցրել:
Հայտնում են, որ երեխան և մայրը ներկայումս իրենց լավ են զգում այդ անհավանական իրադարձությունից հետո:
Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply