Կորյուն Սողոմոնյանն իր համար առնվազն ապահովել է բրոնզե մեդալ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 14, 2012 20:17
Կալինինգրադում անցկացվում է մինչև 23 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջին առաջնությունը:
Նախնական փուլերում անհաջողության մատնվեցին գյումրեցի Հովհաննես Բաչկովը ` 60 կգ և երևանցի Հրայր Մաթևոսյանը ` 69 կգ :
Այսօր սկսվեցին քառորդ եզրափակիչի հանդիպումները , որոնց մասնակցում են Հայաստանի հինգ ներկայացուցիչներ: Առաջինը ռինգ ելավ երևանցի Կորյուն Սողոմոնյանը / 49 կգ / : Նա վստահորեն հաղթեց մրցակցին, մտավ կիսաեզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ : Երևանցի Արթուր Քիրաջյանը / 64 կգ / պարտվեց լիտվացի մրցակցին ը դուրս մնաց պայքարից: Այսօր, քառորդ եզրափակիչի երեկոյան մրցահերթում ռինգ կելնի երևանցի Նարեկ Աբգարյանը / 52 կգ / :
Վաղը կիսաեզրափակիչ մտնելու համար իրենց ունակությունները կդրսևորեն երևանցիներ Արամ Աբգարյանը / 56 կգ / և գերծանրքաշային Արմեն Սիմոնյանը :






Facebook
Tweet This
Email This Post
