Մրցանակներ լավագույններին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 14, 2012 20:04

Այսօր Հայաստանի սպորտի  և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը  ՀՀ նախագահի մրցանակները հանձնեց լավագույն մարզական բակ, գյուղական և քաղաքային համայնք անվանակարգերի հաղթողներին:

«Լավագույն մարզական բակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի թիվ 51 շենքի հարակից բակը: «Լավագույն գյուղական մարզական համայնքի» գխավոր մրցանակը հանձնվեց Շիրակի մարզի Ամասիա գյուղին: Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը հռչակվեց «Լավագույն քաղաքային մարզական համայնք»:

Բոլոր մրցանակակիրներն արժանացան նաև դրամական պարգեւների: Ուշագրավն այն է, որ լավագույն  բակը,  գյուղական համայնքը, քաղաքային համայնքը ստացան նույն չափի գումար` 1-ական միլիոն դրամ:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply