Օլանդի միասեռականների ամուսնության մասին նախագիծը բողոքի ցույցերի առիթ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 19:38

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անելանելի վիճակի մեջ է հայտնվել: Նրա առաջարկած միասեռականների ամուսնության օրինականացման մասին նախագիծը երկպառակտում է առաջացրել հասարակության մեջ: Կրոնական խմբերը և աջակողմյան ուժերը բողոքի ցույցեր են կազմակերպել՝ դատապարտելով միասեռականների իրավունքներ շնորհելը: Սակայն հավասարության կողմնակիցները և որոշ ձախակողմյան պատգամավորներ պնդում են հակառակը:
Սոցիալիստ նախագահը հույս ուներ, որ նախագիծը կլինի սոցալական առաջընթացի ուղենիշ:
Օլանդի առաջարկած ծրագիրը իրենից ներկայացնում էր, ոչ միայն ամուսնական իրավունքներ, այլ միասեռական չամուսնացած զույգերին տալիս է երեխա որդեգրելու իրավունքներ, որը ներկա պահին հակաօրինական է:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply