Տարածքային վեճի վերաբերյալ Չինաստանը ՄԱԿ-ին պահանջներ է ներկայացնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 19:32

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ին, որպիսի հնարավորություն ստանա ընդարձակել իր 370 կմ ծովագնացության տարածքը:
Այս քայլը հետևեց Արևելյան չինական ծովի անմարդաբնակ կղզիների համար Ճապոնիայի հետ սեպտեմբերին բռնկված վեճին: Ճապոնիան զայրացրել է Չինաստանին՝ սեփականատերերից գնելով ամբողջ կղզին: Այսպիսով, արգելափակելով իր մրցակցին, նա հույս ուներ կանխել ավելի մեծ ճգնաժամը:
ՄԱԿ-ի հանձնաժողովը, որին ներկայացվել էր պահանջը, և որը բաղկացած է երկրաբան փորձագետներից, գնահատում է խնդիրը տեխնիկական հիմքերով:Սակայն հանձնաժողովը լիազորություններ չունի լուծելու միմյանց համընկնող պահանջներ:
Չինաստանի պահանջած տարածքը համընկնում Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու հետ: Տարածքը հարուստ է անդրծովյան բնական գազով:

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply