ԱՄՆ-ում մահացել է գծածածկագիրը հորինողը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 19:24

ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում մահացավ գծածածկագիրը հորինողը:

Նորման Ջոզեֆ Վուդլանդը մահացել է Նյու Ջերսի նահանգում, Ալցհեյմերի հիվանդության հետևանքներից:

Նա գծածածկագիրը ստեղծողներից մեկն է. այն   իրար հաջորդող հաստ ու բարակ սև գծերի մեջ գրաֆիկական  տեղեկություն է պարունակում: Մակնշման համակարգի վրա Վուդլանդը սկսել է աշխատել 1948-ից: Այն ժամանակ նա Ֆիալդելֆիայի նահանգի Դրեքսելի համալսարանի տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտ էր: Երիտասարդ գիտնականն իմացել էր, որ տեղի առևտրի ցանցի նախագահը դժվարանում է  ապրանքի վերաբերյալ տեղեկության հարցում, որը պետք է  այն վերահսկման ժամանակ ավտոմատ գրանցվեր: Երիտասարդ գիտնականն իր համակուրսեցիներ Բերնարդ Սիլվերի ու Ջորջ Ջոհանսոնի հետ գործի անցավ: Վերջինիս խոսքով, Վուդլանդը գծածածկագիրը հայտնագործեց  լողափին` մտորելով Մորզեի այբուբենի մասին:

“Դա ոգեշնչման նման էր: Ես պարզապես ավազի վրա պատկերած կետերը երկարացրի ու ստացա նեղ ու երկար  գծեր: Դա առաջին  “շտրիխկոդն “ էր”,պատմել է Վուդլանդը:

1952-ին նրանք արտոնագրեցին գյուտը, իսկ 1974-ին առաջին անգամ Օհայոյի խանութներից մեկում այն կիրառվեց:

1992-ին նախագահ Ջորջ Բուշը Վուդլանդին հանձնեց ԱՄՆ  տեխնոլոգիայի ու ինովացիայի ոլորտի ազգային մեդալ:

Դիտվել է 1812 անգամ:
Print Friendly

Leave a Reply