4 ավազակային հարձակում և 13 կողոպուտ 22 օրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 23, 2010 10:08

Մարտի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք, բոլորն էլ բացահայտվել են ոստիկանության կողմից: Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Այս ընթացքում բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 13 դեպքից բացահայտվել է 9-ը և նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:

Դիտվել է 1758 անգամ:
Print Friendly

Leave a Reply