Նոր Զելանդիայում շները “վարորդական իրավունքի” համար հանձնեցին քննությունը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 18:33

Քննությունը հաջող ավարտվեց: Մոնտեն ու Պորտերը, որոնք ապրում են տեղի  կենդանիների փրկության ու պաշտպանության ծառայությունում, հաջողությամբ հանձնեցին  քննությունը: Նրանք աշխպարհում առաջին շներն են, որ կարողանում են մեքենա վարել:

Առաջինը Մոնտեն էր քննություն հանձնում, նրան նստեցրին վարորդի նստատեղին, կապեցին ամրագոտին ու նա մեքենայի շարժիչը միացրեց, որը հարմարեցված է չորքոտանի վարորդների համար, հաջողությամբ մի քանի տասնյակ մետր քշեց` արժանանալով իր դասատուների խրախուսական մեկնաբանություններին:

Դրանից հետո Պորտերը նստեց ղեկին ու կրկին խնդիրը հաջողությամբ կատարեց,  իսկ վերջում առաջադրանքը մի փոքր թերի կատարեց, ավտոճանապարհից դուրս գալով խոտի վրա:

Դիտվել է 1809 անգամ:
Print Friendly

Leave a Reply