Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին օրակարգում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 18:27

Ինչպես գրում է թուրքական «Turkish NY» կայքը`թուրք-ֆրանսիական հարաբերություններին մեծ վնաս հասցրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը Մարսելից Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր ընտրված Վալերի Բոյերն էր, կրկին օրակարգ է մտնում:
Վալերի Բոյերը այդ օրինագծի և որոշման առաջարկները երեկ ներկայացրել է Խորհրդարանի քարտուղարությանը: Օրինագծում, ասվում է, որ «Ֆրանսիական օրենքով կամ միջազգային որևէ համաձայնագրով ճանաչված ցեղասպանությունների ժխտումը մամուլի ազատության օրենքի շրջանակներում դատապարտվում է բանտարկության և դրամական տույժի»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը այս տարվա փետրվարի 23-ին վերոհիշյալ օրինագիծը մերժեց`«Սահմանադրությանը հակասելու» պատճառաբանությամբ:

Դիտվել է 646 անգամ:
Print Friendly

Leave a Reply