Այսօր ավարտվեցին Սփյուքահայ ուսանողների խորհրդի հոգեբանական ակումբի «Ճանապարհորդություն դեպի ԵՍ» ինքնազարգացման դասընթացները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 14, 2012 18:19

Դասընթացը անցկացվում էր հատուկ մշակված ծրագրով, նպատակ ուներ բարձրացնել մասնակիցների ինքնագնահատականը, ինքնաճանաչումը, ինքնակարգավորումը, ինքնավստահությունը և նպաստել սփյուռռքահայ երիտասարդների հարմարմանը: Դասընթացին մասնակցում էին երիտսարդներ` Սիրիայից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից: Դասընթացը զուգահեռաբար իրականացվում էր երկու խմբում՝ շաբաթական մեկ անգամ: Երեք ամիս շարունակ երիտասարդները հավաքվում էին` ջերմ ու արդեն հարազատ դարձաց խմբով շարունակելու իրենց ճնապարհորդությունը: Փակմանը ներկա էր Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը, ով ողջունելով մասնակիցներին` նշեց. «Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես հոգեբանական ակումբին, այս ծրագրի կայացման և հաջողության համար: Սփյուռքահայ երիտասարդների համար այսպիսի դասընթացներին մասնակցելը կրկնակի կարևոր է: Նախ այն պատճառով, որ հնարավորություն է տալիս հեշտությամբ հարմարվել նոր միջավայրին ու արագորեն ինտեգրվել հայաստանյան կյանքին, իսկ մյուս կողմից խմբային ջերմ մթնոլորտը որոշակիորեն լրացնում է ընտանիքից ու հարազատներից հեռու գտնվելը»:

«Մենք ավարտեցինք մեր համատեղ ճանապարհորդությունը, բայց ոչ մեկի համար այն չի ավարտվել, յուրաքանչյուրը իր ճանապարհորդությունը շարունակելու է ամբողջ կյանքի ընթացքում: Շատ ուրախ եմ բոլորի ձեռքբերումների համար և հաջողություն եմ մաղթումե»,- դասընթացի մասին ասաց ակումբի ղեկավար և դասընթացավար Աշխեն Մկոյանը: Մասնակիցները հավաստում էին, որ այս դասընթացի շնորհիվ կարող են կառավարել իրենց հույզերը, մտքերը: «Ես սկսեցի հավատալ իմ ուժերին ու որ անհնարին ոչինչ չկա»,-նշեց մասնակիցներից Սոնա Բուդաղյանը:

Հասմիկ Մկրտչյան

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply