Նիհարելու բացասական հետևանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 18:20

Առողջ սննդի բնագավառի մասնագետներին վերջապես հաջողվել է խիստ սննդակարգերի ամենաբացասական հետևանքները գտնել ու բացատրել, թե ինչու է հաճախ այդ գործընթացն ուղեկցվում գերնյարդայնությամբ ու գրգռվածությամբ:

Մոնրեալի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնության համար դիետիկ սնունդը, որը նախատեսում է ճարպերի ու ածխաջրերի կիրառման սահմանափակում, անքակտելիորեն կապված է  դեպրեսային վիճակների առաջացման հետ:

Երբ կինը բավարար քանակությամբ ճարպեր է ընդունում, դրանց հետ  օրգանիզմը դեպրեսիայից պաշտպանություն է ապահովում, սակայն, ճարպերի նվազման հետ  կենսաքիմիական հավասարակշռությունը  խախտվում է ու առաջանում դեպրեսիայի ռիսկ: Դրանից խուսափել կարելի է սննդի մեջ ճարպերի կիրառման պարագայում:

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply