Լեհաստանի բնակիչը արդուկը սխալմամբ հեռախոսով է փոխարինել և ստացել է ուժեղ այրվածքներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 17:27

Տղամարդը այնքան հետաքրքրությամբ էր նայում սպորտային ռեպորտաժը, որ իրականությունից կտրվել էր, հաղորդում է The Telegraph:

32-ամյա Տոմաշ Պակչովսկին լրագրողներին պատմել է , որ այդ ճակատագրական օրը իր կինը խնդրել է տնային գործերում օգնել իրեն և գնացել է աշխատանքի: նախաճաշելուց հետո , տղամարդը արդուկի սեղանը դրել է հեռուստացույցի առջև և սկսել է արդուկել:

“Ես այնքան էի տարվել բոքսով, որ չէի մտածում , թե ինչ եմ անում: Հանկարծ հեռախոսը զանգեց և ես բռնեցի արդուկը հեռախոսի փոխարեն”:-հիշել է Տոմաշը:
Հետո պարզվել է, որ կինը զանգ է տվել տուն ստուգելու թե ամուսինը կատարել է արդյոք հանձնարարությունները: Պաչկովսկին պատմել է նրան անհաջողությունների մասին և վազել լողարան, որպեսզի տաքացած ականջը դնի սառը ջրի տակ: Սակայն ճանապարհին գլուխը խփել է դռան ծայրին և վնասել է ունքը: Բարեբախտաբար տղամարդը շատ չի տուժել, չնայած գլուխը փաթաթել է մեծ վիրակապով:
Տոմաշը խոստովանել է, որ դժբախտ դեպքից հետո ինքը մոտակա ժամանակները դժվար թե բոքս դիտի, բայց կնոջը կշարունակի օգնել:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply