«Anadolu» գործակալության ֆոտոմրցույթում ներկայացված է Արա Գյուլերի ու վարչապետ Էրդողանի լուսանկարը (ֆոտոշարք)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 17:52

«Anadolu» գործակալությունը, լինելով թուրքական առաջատար լրատվական կառույց, կազմակերպել է մրցույթ «Տարվա լուսանկարը» խորագրով, որտեղ ներկայացված են գործակալության ֆոտոթղթակիցների արձանագրած կադրերը քաղաքականության, սպորտի, բնության թեմաներով ինչպես Թուրքիայում  (23 լուսանկար), այնպես էլ արտասահմանում (13 լուսանկար): Շատ լուսանկարներ վերաբերում են Սիրիայում, Արականում և Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերին:

Հետաքրքրական է, որ մրցույթին ներկայացված լուսանկարների թվում է նաև աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հիշարժան լուսանկարը, երբ Էրդողանը ինքն է լուսանկարում Գյուլերին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից կազմակերպված «Մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ»-ի հանձնման արարողության ժամանակ:

Քվերարկությունը շարունակվելու է ամբողջ շաբաթ, որին կարող եք մասնակցել այցելելով հետևյալ կայք`http://yilinfotografi.aa.com.tr

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply