Սպասվում է ձյուն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2012 16:13

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին արևմտյան շրջաններում, 15-ին արևելյան շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում`13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, հնարվոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի դեկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան 13.90C (1966 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան -14.60C (1956 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան 0.10C

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply