Իրանն առաջարկում է Կասպյան էներգակիրների փոխադրման խողովակաշարն անցկացնել իր տարածքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 17:05

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կասպյան տարածաշրջանի նավթի ու գազի փոխադրման համար համապատասխան խողովակաշարերի կառուցման համար ամենաօպտիմալ տարբերակը Իրանի տարածքով անցնող երթուղին է: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի ռրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ջավադ Մուհամմեդիզադեն:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի տարածքով խողովակաշարերի կառուցումն ամենաշահավետ և պարզ տարբերակն է, որը չի պահանջում մեծ ներդրումներ. «Կասպից ծովի հատակով խողովակաշարերի անցկացումը խնդրահարույց է, քանի որ խողովակաշարը ջրում շուտով սկսում է ենթարկվել քայքայման, ինչը կարող է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ»:
Հիշեցնենք, որ Իրանից բացի, Ռուսաստանը նույնպես ամեն գնով դեմ է հանդես գալիս Կասպից ծովի հատակով «Անդրկասպյան» գազատարի անցկացմանը, որը թուրքմենական գազը պետք է հասցնի Ադրբեջան, որտեղից էլ այն Վրաստանի ու Թուրքիայի տարածքով պետք է ուղարկվի Եվրոպա:

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply