Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սիրիա

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 22, 2010 21:37

22.03.20Նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով      Սիրիայի Արաբական Հանրապետություն է ժամանել Հայաստանի Հանրապետության                                     Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

ՍԱՀ Ժողովրդական պալատում այսօր տեղի է ունեցել ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի առանձնազրույցը:

Ողջունելով ՀՀ Նախագահին` Բաշար ալ-Ասադը վստահություն է հայտնել, որ Նախագահների մակարդակով փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան Հայաստանի եւ Սիրիայի միջեւ առկա հարաբերությունների խորացման համար:

Երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի ու Սիրիայի Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկոսության առկա մակարդակը:

Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի Նախագահին` մեր ժողովրդի համար պատմության օրհասական պահերին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար` նշելով, որ սիրիահայ համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու ժողովուրդների ու պետությունների միջև:

Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ-Ասադը անդրադարձել են Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի` Երևան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարևորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ծավալը:

Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, պատասխանել լրագրողների հարցերին:

Պաշտոնական այցելության առաջին օրվա ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը Դամասկոսի օպերայի թատրոնում ներկա կգտնվեն Արամ Խաչատրյանի “Սպարտակ” բալետի ներկայացմանը: Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից` ի պատիվ Սերժ և Ռիտա Սարգսյանների, ուշ երեկոյան կտրվի պաշոնական ընթրիք:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply