Վաղը կկայանա «Մահվան Տեսիլ» գեղարվեստական կինոդրամայի պրեմիերան մեծ էկրանին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 14, 2012 16:37

Դեկտեմբերի 14-ին Մոսկվա կինոթատրոնում կկայանա «Ազատություն» ռադիոկայանի «Մահվան Տեսիլ» գեղարվեստական կինոդրամայի պրեմիերան մեծ էկրանին։ Հանճարեղ բանաստեղծի կյանքի այն ժամանակահատվածը, որ երբեք հայ կինոյում չի ներկայացվել Չարենցի մահվանից 75 տարի անց՝ առաջին անգամ կբարձրանա մեծ էկրան:

Եղիշե Չարենցի կնոջ՝ Իզաբելլա Չարենցի հուշերի հիման վրա նկարահանված այս կինոդրաման պատմում է բանաստեղծի՝ Երեւանի բանտում անցկացրած վերջին օրերը, դաժան հարցաքննությունները, մեծ բանաստեղծի կյանքի ողբերգական դրվագները:  Ֆիլմում ներկայացված է ստալինյան ռեժիմի անմարդկային դեմքն ու Չարենցի կյանքի անձնական ողբերգությունը:

Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝  նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Արա Հարությունյան (Եղիշե Չարենց), Նարինե Գրիգորյան (Իզաբելլա Չարենց), Տիգրան Մացակյան (քննիչ):

Ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր՝ Հրայր Թամրազյան, սցենարի հեղինակ՝ Գայանե Դանիելյան, օպերատոր՝ Լեւոն Գրիգորյան:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply