Գյուլի թիկնապահը տեսախցիկով ակնոց է կրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 16:35

 Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը մասնակցել է Չանքայան համալսարանի ուսանողական հանրակացարանային քաղաքի բացման արարողությանը: Դրա ընթացքում ուշադրություն է գրավել այն, որ Գյուլի թիկնապահներից մեկի կրած ակնոցի վրա փոքրիկ տեսախցիկ է տեղադրված եղել:

Ինչպես հաղորում է «Anadolu» գործակալությունը` հայտնի է դարձել, որ նախագահական անվտանգության համակարգի մաս կազմող փոքրիկ տեսախցիկը արտաքին կոշտ սկավառակի միջոցով ձայնի ձայնագրման հնարավորություն էլ ունի: Բոլոր տեսագրումները այնուհետև փոխադրվում են սկավառակի վրա:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply