Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 14, 2012 16:32

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լեհաստանի, Շվեդիայի ևԲուլղարիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի, Կարլ Բիլդտի և Նիկոլայ Մլադենովի հետ:

 

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի հետՀայաստանը կապում են ավանդական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, իսկ ներկայումս առկա էարդյունավետ համագործակցություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Նախարարը կարևորեցփոխգործակցությունը Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանծավալուն օրակարգին և արձանագրվեց, որ մի շարք ուղղություններով առկա է բավականին լավ առաջընթաց ևվերահաստատվեց նպատակադրվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում խորացնելու և զարգացնելուփոխգործակցությունը:

 

Երկուստեք կարևորվեց համատեղ ջանքերի գործադրումը մինչև 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիքԱրևելյան գործընկերության գագաթնաժողովը Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը ևհամապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները ավարտին հասցնելու ուղղությամբ:

 

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ ԵՄ հետ հաջողությամբ ավարտվել են մուտքի արտոնագրերիդյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունները և մոտակա օրերին նախատեսվում է այն ստորագրել:

 

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել եվրոպական չափանիշներինհամապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացումը:

 

Բանակցությունների օրակարգում էին մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապեսմտքեր փոխանակվեցին Սիրիայում առկա իրավիճակի, սիրիահայության խնդրիների շուրջ:

 

Նախարար Նալբանդյանը գործընկերներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանգործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

 

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:


Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply