Իսկանդարյանն ընդդիմության համախմբումն անհնար է համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2012 16:08

Գալիք նախագահական ընտրություններին ընդդիմության համախմբումն անհնար է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կարծում է, որ բոլոր թեկնածուներն առանձին-առանձին կմասնակցեն ընտրություններին:

Քաղաքագետը բարձր է գնահատում գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու հնարավորությունները: «Սերժ Սարգսյանը կարող է հավաքել 51 կամ էլ 80-85 տոկոս ձայն՝ կախված նրանից, թե ինչ թեկնածուներ կլինեն և թե ինչպես կվերադասավորվի ընդդիմադիր դաշտը»,- ասաց նա:

Իսկանդարյանը նորմալ է վերաբերում ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը: Քաղաքագետի կարծիքով՝ ԲՀԿ-ի ընտազանգվածի ձայները կբաժանվեն բոլոր թեկնածուների միջև:

Անդրադառնալով  ընտրություններին ՀԱԿ մասնակցության ձևաչափին՝ քաղաքագետն առանձնացրեց երեք տարբերակ, ըստ որոնց` ՀԱԿ-ը կարող է չգնալ ընտրություններին, կարող է մասնակցել Լեվոն Տեր- Պետրոսյանի առաջադրմամբ կամ առաջադրել այլ թեկնածու:

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply