Հարցվածների 69%-ը դրական է գնահատել ոստիկանության աշխատանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2012 16:07

«Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ն 2012թ. նոյեմբերի 10-20-ը Երևանի բնակիչների շրջանում անց է կացրել դեմ առ դեմ մեթոդով հարցում, որի շրջանակներում վերծանվել են բնակչության կողմից ոստիկանության վերջին մեկ տարվա աշխատանքի գնահատականները:

Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Երևանի բնակիչները վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանության աշխատակիցների աշխատանքները, մասնակիցների 69%-ը պատասխանել է դրական (17%-ը լիովին դրական, 52%-ը ավելի շուտ դրական), 25%-ը նշել է, որ աշխատանքները փոփոխություն չեն կրել, 5%-ը գնահատել է բացասական:

Իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ն է դարձել Երևանի երթևեկությունը արագաչափերի տեղադրումից հետո, 59%-ը նշել է, որ առավել անվտանգ (10%-ը՝ առավել անվտանգ և 49%-ը ավելի շուտ անվտանգ), 28%-ը նշել է, որ չի փոխվել ոչինչ, 6%-ը նշել է, որ երթևեկությունը դարձել է առավել վտանգավոր:

Ըստ վարորդների 37%-ի ՝ արագաչափերը տեղադրելուց հետո նրանց մեքենա վարելու ոճը փոփոխվել է:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply