«Մանկական» վեճ թուրք լրագրողի և թաղապետի միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 15:57

Թուրքական «Hürriyet» թերթի լրագրող Ահմեդ Հաքանի և Ստամբուլի Բույուքշեհիր վարչական շրջանի թաղապետ Մելիհ Գյոքչեքի միջև «Twitter»-ում զավեշտալի վեճ է ծագել: Այդ մասին է պատմում թուրքական «Radikal»–ը:

Թաղապետը Անկարայում Disney Show-ի ներկայացումից հետո, որին նա իր թոռների հետ էր ներկա եղել, մուլտֆիլմերի հերոս Mickey Mouse-ի հետ  լուսանկարվել է: Լրագրող Ահմեդ Հաքանն էլ, որոշ ժամանակ անց այդ լուսանկարը հրապարակելով այն այսպես է մեկնաբանել`«Նրանցից որ մեկն է հմայիչ»:

Այնուհետև թաղապետ Գյոքչեքը որոշել է նույնպիսի պատասխան տալ լրագրողին: Նա իր հերթին գտել և հրապարակել է Ահմեդ Հաքանի հին լուսանկարներից մեկը, որտեղ վերջինս «Kanal 7»-ում Նեջմեթթին Էրբաքանի`այն ժամանակ Թուրքիայի վարչապետի հետ հարցազրույցի ժամանակ սպիտակ գուլպաներ է հագել, որոնք շատ պարզ երևում են նկարում: Դրանով թաղապետը ցանկացել է ծաղրել լրագրողին:

Ահմեդ Հաքանը Գյոքչեքին ի վերջո այս պատասխանն է տալիս. «Հումորիդ զգացումը զարգացնելու համար պրոֆեսիոնալ օգնություն է պետք ստանալ: Մե՜ծ եղբայր, կրկին դու հաղթեցիր, չեմպիոնը միշտ դու ես, արի՜ հաշտվենք»:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply