Ռուսաստանի ԱԳՆ-ը հերքել է Միխայիլ Բոգդանովի հայտարարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 15:52

 Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը` Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արևելքի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը երեկ տված հարցազրույցում չի խոսել Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի մասին, այլ ընդհամենը անդրադարձել է սիրիական ընդդիմությանը:

Հիշեցնենք, որ երեկ «ИТАР-ТАСС» գործակալությունը լուրեր էր տարածել այն մասին, թե Բոգդանովը հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունը կարող է հաղթանակ տանել Ասադի ռեժիմի նկատմամբ, քանի որ վերջինս կորցնում է իր վերահսկողությունը երկրում: Բոգդանովի այդ հայտարարությունը ընկալվել էր որպես սիրիական հարցի նկատմամաբ Ռուսաստանի քաղաքականության կտրուկ փոփոխություն: Դրանից  հետո ԱՍՆ-ը նշել էր, որ Ռուսաստանը «սկսել է գիտակցել իրականությունը»:

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply