Թուրք նախկին նախարարի կարծիքով Օզալի մահը ձեռնտու էր հեղաշրջում իրականացնողներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 15:49

Ըստ Թուրքիայի նախկին Պետական նախարար Սալիմ Էնսարիօղլուի`Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգոըթ Օզալին թունավորել են: Նա նշել է, թե չգիտի`թունավորման գործընթացը սկսվել  է մեկ, թե երկու տարվա ընացքում:

Համաձայն թուրքական «Sabah» թերթի` Էնսարիօղլուն, ընդգծելով, որ Օզալի մահը պատահականություն չի եղել, և հիշեցնելով, որ նա մեծ քայլ է կատարել Թուրքիայում ազատության և ժողովրդավարության հաստատման գործում, ասել է. “Այդ ամենից ովքե՞ր էին անհանգիստ: Հեղաշրջում իրականացնողները”:

Հավելենք, որ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն էր սկսել` Օզալի մահվան հանգամանքները պարզելու համար: Այդ իսկ պատճառով 2012թ. հոկտեմբեր 2-ին բացվել էր Թուրքիայի հանգուցյալ նախագահի  գերեզմանը և  այնուհետ արտաշիրիմվել: Նշենք, որ Օզալի ընտանիքը դեմ էր այս քայլին: Ըստ պաշտոնական վարկածի` Օզալը մահացել է 1993թ. ապրիլի 17-ին սրտի անբավարարության հետևանքով, թեև դեռ այն ժամանակ էլ Օզալի մահը Թուրքիայում կասկածների տեղիք էր տվել: Լուրեր էին շրջանառվում, որ Օզալին թունավորել են:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply