Ղարաբաղյան հարցում լուռ մնալը երկերեսանիություն է. Ջեմիլ Չիչեք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 12:08

Անկարայի «Bilkent» հյուրանոցում կազմակերպված «Հեյդար Ալիևի աշխարհում մշակույթն ու արվեստը» թեմայով կոնֆերանսից հետո տեղի ունեցած ճաշին մասնակցել են Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը և մշակույթի ու տուրիզմի նախարար Էրթողրուլ Գյունայը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Bugün»-ը`ճաշից առաջ Չիչեքը, վկայակոչելով դեկտեմբերի 10-ը`մարդու իրավունքների օրը, «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում հայկական օկուպացիան անտեսելը մարդու իրավունքների նկատմամբ երկերեսանիություն է» համարել: Չիչեքը նշել է, որ անհասկանալի է համարում, որ Ղարաբաղում «մեկ միլիոն մարդ օկուպացիայի տակ է ապրում, և աշխարհը դրա նկատմամբ լուռ է մնում»:
«Եթե այդ օկուպացիային վերջ չդրվի, տարածքային ամբողջականությունը չհաստատվի, ապա Կովկասում խաղաղություն և կայունություն չի լինի»,-նշել է Չիչեքը: Նա նաև ընդգծել է Ալիևի դեր ներկայիս Ադրբեջանի կայացման հարցում:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply