Երեկ յոթ ավտոպատահար ՀՀ ճանապարհներին`11մարդ տեղափոխվել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2012 12:03

Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ ճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է «Մերսեդես-Բենց», ապա՝ ճանապարհի աջ կողմում կայանված «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Աուդի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21100» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի Շահումյան փողոցում բախվել է «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21100»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 01.50-ի սահմաններում, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց 709» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2121»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի-Աշոցք ճանապարհի 30-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply