33-ամյա Արտավազդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 14, 2012 11:55

Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.15-ին, Տաշիր քաղաքի Երևանյան և Ջահուկյան փողոցների խաչմերուկից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արտավազդ Ա.-ին, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Արտավազդ Ա.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply