Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2012 11:49

Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տերյան փողոցում` «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրվանզադեի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ին, «Շեվրոլե-Լաչետի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ա. Խաչատրյան և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում բախվել է «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայի:
«Մինի Կուպեր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply