žՀանրային խորհրդի ևս մեկ ենթահանձնաժողով կքննարկի ՙԱմառային դահլիճի՚ հարցը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 22, 2010 20:55

Երեքշաբթի մարտի 23ին, ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական, ազգային արժեքների  և հուշարձանների պահպանության ենթահանձնաժողովն իր նիստում կքննարկի ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի հետ կապված խնդիրը:

Քննարկմանը հրավիրված են Մայր աթոռ Ս. Էջմիածնից Արշակ Սրբազանը  և  այլք, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ մշակույթի նախարարությունից, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ այլ ճարտարապետներ: Ենթահանձնաժողովում նույնպես ընդգրկված են ճարտարապետներ, հուշարձանագետներ, պատմաբաններ:

Նիստը կսկսվի ժամը 16:00ին, Հանրային խորհրդի նիստերի դահլիճում. ՙԷրեբունի՚ փլազա, 6րդ հարկ:

Թեմայով նախապես հետաքրքրվողները կարող են դիմել ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանին. հեռախոսª 093 41 08 59:

ՀՀ Հանրային խորհրդի

լրատվություն

22.03.2010թ.

Դիտվել է 2255 անգամ:
Print Friendly

Leave a Reply