Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների եռօրյա ցուցահանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2012 11:40

Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ ծրագրերը լինելու են շարունակական և այսօր արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար մայրաքաղաքն առավել մատչելի ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության ու հոգածության համար, հույս է հայտնել, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում շատ շուտով Երևանն առավել մատչելի կդառնա նաև հաշմանդամություն ունեցող բնակիչների համար:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է նաև համերգային ծրագիր: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են հաշմանդամություն ունեցող անձանց «Փարոս» երգչախումբը և անհատ կատարողներ:
Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ ընթացիկ տարում միջազգային և քաղաքային մրցույթներում մարզական հաջողություններ գրանցած հաշմանդամները, ինչպես նաև ցուցահանդեսի ու համերգային ծրագրի մասնակիցները պարգևատրվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է միջոցառման մասնակիցների հետ, շրջել սրահում և ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply