Օմսկում սև ձյուն է տեղացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 11:39

Օմսկի Օկտյաբրսկի շրջանում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ սև ձյուն է տեղում:

Չորեքշաբթի մուգ մոխրագույն ձյունը ծածկել է Վոլժսկի միկրոշրջանը: Ռուսաստանի բնության վերահսկողության վարչությունում կասկածում են, որ դրանում Օմսկի “Омсктехуглерод ” մասնաճյուղի և “Территориальная генерирующая компания”  մեղքն է:

“Իսկապես զանգեր են ստացվում մարզի բնակիչներից: Այնտեղ  է մեկնել լաբորատորիան, որը  ձյան փորձանմուշ կվերցն”, հայտնել են   վարչությունից:

Նախնական տվյալների համաձայն, այն առողջական տեսանկյունից անվնաս է, սակայն լաբորատորային ճշգրիտ անալիզի պատասխանը կլինի 2 օրից:

Այս տարի օգոստոսին տեղումներ են եղել սպիտակ փշու տեսքով, որը, ինչպես հետո պարզվեց,   Օմսկի “Գազարդնավթի” գործարանի կատալիզատորային անվտանգ փոշի էր:Կազմակերպությունը տուգանք վճարեց, սակայն իր մեղքը չընդունեց:

Իսկ 2007-ին հսկիչ  գերատեսչությունները գրանցել էին “դեղին ձյուն”, որի անբնական գույնը վերագրվեց Ասիայի փոշե փոթորիկներին:

Դիտվել է 2050 անգամ:
Print Friendly

Leave a Reply