Չինաստանում տղամարդը 20 դպրոցականի է դանակահարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 11:20

Չինաստանում տարրական դպրոցի 22 աշակերտ է տուժել դանակով զինված տղամարդու հարձակումից:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել 07:40-ին, Գուանշանի Չենտաո գյուղում: Տղամարդը դպրոցի մուտքի մոտ հարձակվել է երեխաների վրա ու վիրավորել 22-ին, տուժել է նաև մեկ անցորդ:

Երեխաները հոսպիտալացվել են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում :36-ամյա հանցագործը ձերբակալված է, հետաքննություն է սկսվել:

Չինաստանում երեխաների վրա դանակով հարձակումը հազվադեպ չէ: Նման դեպքերի շարք է եղել 2010-ին: Այն ժամանամ մի քանի տասնյակ փոքրիկներ էին վիրավորվել, որոնցից 7-ը մահացան:

Հարձակվողները նման կերպ փորձում են ուշադրություն հրավիրել իրենց ընտանեկան կամ էլ ֆինանսական դժվարությունների վրա:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply