Մոսկվան հարուստների թվով առաջ է անցել Չիկագոյից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 11:10

WealthInsight ընկերության մասնագետներն  ուսումնասիրության ժամանակ ուշադրություն են դարձրել այն  հարուստների աշխարհագրական “տեղաբաշխման “ վրա, որոնց կարողությունը գերազանցում է 30 մլն դոլարը:

Ընկերության վերջին տվյալները վկայում են, որ Պեկինում ու Շանհայում  ավելի են շատացել  մուլտիմիլիոնատերերը, քան Լոս Անջելեսում : Չինաստանի մայրաքաղաքում հաշվում է 1318 մարդ`  30 մլն կապիտալով, իսկ Շանհայում` 2028-ը, իսկ Լոս Անջելեսում` ընդամենը 950 մարդ:

Այդ ցուցանիշով Նյու Յորքն է առաջատարի դիրքում, որտեղ բնակվում է 2929 ուլտրահարուստ:Մոսկվան մուլտիմիլիոնատերերի թվով կարող է համեմատվել Չիկագոյի` 2011-ի տարեվերջի  հետ. 821 մարդ:

WealthInsight  փորձագետները կանխատեում են 2016-ին  БРИК (Бразилия, Россия, Индия, Китай) երկրներում  հարուստների թվի ավելացում 76 %-ով, Չինաստանում` 82% և Բրազիլիայում` 40%-ով:

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply