Տագանրոգում շենք է փլուզվել. 5 զոհ կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 10:38

Տագանրոգում կառուցվող շենքի փլատակներից փրկարարները 13 տուժածի են հանել, 5 մարդ զոհվել է: Նրանց հետ աշխատում են հոգեբանները: Փրկարարական աշխատանքների համար ներգրավել են 359 մարդու և 76 միավոր տեխնիկա:

Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևի կարծիքով, վթարը կարող է տեղի ունեցած լինել շինարարության տեխնոլոգիայի խախտման պատճառով: “Արդեն աշխղեկին   ու մի քանի պատասխանատուների բռնել են: Շինարարության պատվիրատուն ու կապալառուն մասնավոր անձինք են”: Եռահարկ շենքի շինարարության թույլտվությունը եղել է ընթացիկ տարվա մարտին: Սակայն, նախնական գնահատման համաձայն, ողբերգության պահին սկսել էին 4-րդ հարկը բարձրացնել:

Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply